ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ձեր շնորհիվ է այս փնթի թերուսն իր հակահայ թիմով գերհարստացել

Ձեր շնորհիվ է այս փնթի թերուսն իր հակահայ թիմով գերհարստացել
27.04.2025 | 14:24

Ժողջան, Նիկոլ Անհողն ասում է, որ 2018-ից հետո, ինչ եղել է ձեզ հետ լավ է եղել ու դա ձեզ քիչ է, որովհետև ամեն ինչի մեղավորն ու պատասխանատուն դուք եք:

ՈՒ իմացեք` այսուհետ ինչ էլ լինի էլի դուք եք մեղավոր ու պատասպանատու, որովհետև ինքը ձեր ընտրության արդյունքն է:

Արցախն ու Հայաստանի տարածքները դուք եք հանձնել, այս տարիներին 5000 մարդու դուք եք սպանել ու տասնյակ հազարների դուք եք հաշմանդամ ու վիրավոր դարձրել, ինքը որ կզում է թուրքի առաջ` դուք եք կզում: Ձեր շնորհիվ է այս փնթի թերուսն իր հակահայ թիմով գերհարստացել:

Դե վայելեք...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3249

Մեկնաբանություններ